Հետաքրքիր քաղաքական վերադասավորումներ կարող են տեղի ունենալ հարևան Ադրբեջանում նախագահական ընտրություննեևրից հետո: Եթե Մեհրիբան Ալիևան իսկապես առաջադրվի որպես նախագահի թեկնածու և ցույց տա, որ իրոք իր ամուսնու քաղաքական հակառակորդն է, անկախ ամեն ինչից` Ադրբեջանի նման երկրում հաստատ որոշակի ձայներ կհավաքի: Կասկած չկա, որ ընտրություններում հաղթելու է Իլհամ Ալիևը, իսկ Մեհրիբանի պատշաճ ձայների դեպքում քաղաքագիտական տեսնակյունից չի բացառվում, որ հաղթող կողմը նրան առաջարկի կոալիցիա կազմել` տալով, ասենք, վարչապետի պաշտոնը: Այդքանից հետո արժե խորհել` Ադրբեջա՞ն, թե՞ Ալիևջան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել