Ուսանողների, մեր զորակոչիկների մեծ մասը առողջական լուրջ խնդիրներ ունեն, դրա հիմնական պատճառը մութ ու ցուրտ տարիներն էին, այսինքն` սա այն սերունդն է, որը ծնվել ու մեծացել է սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում, մութ ու խոնավ, հոգեբանորեն ընկճված ընտանիքներում: Այս երեխաների հետ հարկավոր է անհապաղ վերականգնողական աշխատանքներ կատարել, նրանց ներգրավել առողջարարական ֆիզկուլտուրայի ու սպորտի մեջ: Բայց մեր երկրի այրերը հակառակ գործընթացն են կիրառում, նայեք բուհական համակարգը, բուհերի մեծ մասը գրեթե ֆիզկուլտուրա չի անցնում, մի մասը` լավագույն դեպքում մինչև երկրորդ կուրս: Եվ այս վիճակում մենք ուզում ենք առողջ սերունդ զորակոչել բանակ` մեր հայրենիքը պաշտպանելու... Ամեն ինչի մատների արանքով են սկսել նայել, բայց բոլորս էլ լավ գիտենք, որ առաջնահերթ պետք է առողջ սերունդ ունենանք, որ կարողանանք առողջ հասարակություն կերտել... Մեր երեխաները մեղք են, սա լուրջ խնդիր է, որը անհապաղ լուծում է պահանջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել