Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյան, դիմում եմ Ձեզ մի հորդորով։ Մեկ տարի շարունակ մեր երկրում ամենաթողություն է, ատելություն, վիրավորանքների և հայհոյանքների տարափ, և սրա միակ պատասխանատուն Դուք եք և Ձեր վարած քաղաքականությունը։

Նիկոլ Փաշինյան, ինչպես որ կատաղեցրիք այս անկառավարելի ամբոխին և թույլատրեցիք ամեն ինչ՝ սկսած ողջ մարդկանց թաղումներ կազմակերպելուց, վերջացրած համացանցում հայհոհելուց և միմյանց ատելությամբ վերաբերվելուց, այնպես էլ ուշքի բերեք Ձեր ամբոխին։ Սա արդեն անցել է բոլոր սահմանները։ Դուք տասը տարուց ավելի եղել եք ընդդիմադիր դաշտում, և ոչ ոք չի հայհոյել ու ատելություն չի սերմանել Ձեր և Ձեր ընտանիքի հանդեպ։

Այսօր իմ և ինձ նման քաղաքացիների կյանքը վտանգված է, մենք ապրում ենք վախի մթնոլորտում, բացի համացանցային հարձակումներից՝ Ձեր անկառավարելի ամբոխը փողոցներում հարձակումներ է գործում մեզ վրա, իսկ Ձեր ոստիկանությունը լռում է ու լռում։

Նիկոլ Փաշինյան, հորդորում եմ և պահանջում որպես ՀՀ քաղաքացի կարգի հրավիրել այդ անկառավարելի ամբոխին և սթափեցնել նրանց, այլապես Հայաստանը՝ որպես սուպեր ժողովրդավար երկիր ցուցադրելու միֆը կոչնչացնեմ թե՛ ես, թե՛ ինձ նման շատ ընդդիմադիրներ։ Ինքս չեմ ուզում, որ իմ երկրում լինի քաղաքացիական պատերազմ, սակայն այս ողջ ատելությունը քայլ առ քայլ տանում է դրան։ Այնպես որ, պարոն Փաշինյան, սպասում եմ մոտակա օրերին ֆեյսբուքյան Ձեր լայֆին, որով սթափվելու և կոռեկտանալու կոչ կանեք Ձեր ամբոխին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել