Բաժանումը միշտ էլ անտանելի ու դժվար է. դա անձնական լուրջ փոփոխություն է, որի ընթացքում պետք է հրաժարվես նախկինում ունեցած սովորություններից և համակերպվես իրողության հետ: Կարևորն այն է, որ բաժանումից հետո հաճելի հիշողություններ մնան այդ մարդուց, և նրա ու նրա հետ քո ունեցած հարաբերությունները, որոնք մի ժամանակ քեզ համար մեծ նշանակություն են ունեցել, ծանր հետք չթողնեն քո կյանքի վրա:

Ամենամեծ սխալը, որ կարող ես թույլ տալ՝ մոռանալ այն փաստը, որ դու ժամանակին երջանիկ ես եղել, և այնքան էլ կարևոր չէ, թե ինչն է ձեր բաժանման պատճառ հանդիսացել:

Չէ՞ որ, ոչ ոք քեզ ստիպողաբար չի պահել. դուք միասին շատ լավ պահեր եք ունեցել օրերով, ամիսներով, միգուցե տարիներով և ինչո՞ւ պետք է մեղադրես, կշտամբես կամ վիրավորական արտահայտություններ անես: Ընդհակառակը, հաշվի առ նրա առավելություններն ու բնավորության դրական գծերը:

Շնորհակալություն հայտնիր, որ նա եղել է քո կյանքում. եթե դու ապագադ չես տեսնում նրա հետ, դա դեռ չի նշանակում, որ նա վատն է:

Ճիշտ է, երբեմն այնպես է պատահում, որ կարծես մարդը 180 աստիճանով փոխվում է՝ առաջ նա հիասքանչ արքայազն էր, իսկ հիմա իրեն պահում է իսկակական դոդոշի պես:  Սակայն դա տրամաբանական  փոփոխություն է, քանի որ մարդիկ չեն փոխվում, պարզապես  բացասական գծերը չեն երևացել, քանի որ դու ինքդ չես ցանկացել նկատել դրանք: Սիրահարված լինելը ներելի է և զարմանալի ոչինչ չկա:

Ուրիշ հարց է, եթե մարդը մնում է առաջվա պես բարի և իրեն սովորականի պես է պահում, սակայն չես ցանկանում նրա հետ հարաբերություններդ շարունակել՝ կամ այլևս չես սիրում, կամ էլ մտահոգող հանգամանքներ են ի հայտ եկել:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել