Կայքերից մեկը տեղադրել է հրապարակում, ըստ որի՝ Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրում 10-ամյա տղան ենթարկվել է սեռական բռնության, և քրեական գործն ուղարկվել է դատարան: Որոշ օգտատերեր վերոհիշյալ գործը ներկայացրել են որպես այժմ կատարված դեպք: Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 2018 թ. հունվար ամսին: ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման մասնագիտացված ստորաբաժանման ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալների ստուգմամբ պարզվել էր, որ Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի սան 16-ամյա Տ.-ն 2018թ.-ի հունվար ամսին կրթահամալիրում նույն կրթահամալիրի սան 14-ամյա Հ.-ի կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Փաստի առթիվ 2018թ. հունվարի 14-ին ՀՀ քր. օր.-ի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որը սույն թվականի մայիսի 31-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել