Սարդարապատի ճակատամարտը, թերևս, մեր ժողովրդի՝ պատմության դժվարագույն պահին միասնական կամք դրսևորելու լավագույն արտահայտություններից մեկն է: Սա է այն մեծ պատմական դասը, ինչը ողղորդողը պիտի լինի մեր ազգի հավաքական կամքի և իմաստության նաև Արցախի հարցում. ոչ ոք մեզ չի պաշտպանելու առավել, քան մենք ինքներս, ոչ ոք չի երաշխավորելու մեր անվտանգութունն առավել, քան մենք ինքներս, ոչ ոք կամավոր չի ճանաչի մեր իսկ ունեցածի նկատմամբ մեր իրավունքը, եթե չզգա ազգի հավաքական կամքի և բռունցքված ուժի անսասանությունը: Սարդարապատի խորհուրդն այսօր պետք է վերաբերի նաև մեր ներքին մարտահրավերներին: Մեր պատմության այս կարևոր պահին մենք պետք է կարողանանք միասնական կամք ցուցաբերել առավել արդար, առավել առողջ, առավել հավասար և տնտեսապես հզոր և քաղաքականապես կայուն երկիր կառուցելու հարցում: Քաղաքական շահերի կամ այլ մերկանտիլ մոտիվացիաների անազնիվ և անզգույշ կենսագործման հետևանքը կարող է լինել երկրի իմունիտետի թուլացումը, հանրային համերաշխության սասանումը և որպես հետևանք՝ կարևոր ազգային հարցերում անդառնալի կորուստները: Ոչ մեկին, անկախ իր անցյալ կամ ներկա ծառայություններից և կոչումներից, սերունդները չեն ների նման հետևանքի համար...

Խոհեմություն, ուժեղ կամք և աստծո բարեհաճություն մեր ազգին և պետությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել