-        Մարդու գլխուղեղում 1 վայրկյանում կատարվում է 100 000 քիմիական ռեակցիա:

-        Ողջ կյանքի ընթացքում մարդու գլխի մազերի երկարությունը միջինը հասնում է մինչև 725 կմ:

-        Երեխաները ծնվում են առանց ծնկոսկրի: Դրանք ձևավորում են միայն 2-6 տարեկանում:

-        Ամբողջ կյանքի ընթացքում մարդու մաշկը փոխվում է մոտավորապես 1000 անգամ:

-        Մեր օրգանիզմում բնակվող բակտերիաների ողջ քաշը կազմում է 2 կիլոգրամ:

-        Կյանքի ընթացքում մարդու յուրաքանչյուր մատը ծալվում է  գրեթե 25 միլիոն անգամ:

-        Յուրաքանչյուր անձ իր կյանքի ընթացքում քնած ժամանակ կուլ է տալիս միջին հաշվով 8 հատ սարդ:

-       Մարդու սրտի ստեղծած ճնշումը բավարար է այնքանով, որ այն կարող է արյունը հասցնել 4-րդ հարկի մակարդակին:

-        Չափահաս մարդն օրվա ընթացքում կատարում է գրեթե 23 000 ներշնչում (արտաշնչում):

-        Պորտի գիտականորեն անվանումն է  ումբիլիկուս (umbilikus):

-        Ձեռքի մատների եղունգները 4 անգամ ավելի արագ են աճում, քան ոտքերինը:

-        Նյարդային ազդակները մարդու մարմնում շարժվում են մոտավորապես 90 մետր/վ. արագությամբ:

-        Տղամարդու օրգանիզմի ամենափոքր բջիջները սպերմատոզոիդներն են:

-        Անհնար է փռշտալ բաց աչքերով:

-      Մարդու մարմինը պարունակում է այնքան ճարպ, ինչքան որ անհրաժեշտ է 7 կտոր օճառ արտադրելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել