Ժամանակակից աշխարհի ողբերգությունը նրանում է, որ բոլորը խոսում են մարդու իրավունքների, բայց չեն խոսում մարդու կոչման կամ առաքելության մասին: Այսինքն` պարտադրվում է սոսկ իրավունքներ ունեցող մարդու կաղապարը և անտեսվում պարտականություն գիտակցողի ու առաքելություն իրականացնողի կերպարը: Ցավալի է, բայց իրավունքների այս «զորահանդեսի» շնորհիվ որոշակիորեն լեգիտիմացնում ենք սպառողական հոգեբանությունն ու սոցիալական մակաբուծությունը: 

Հ.Գ. Այս տեսանկյունից որոշակի բացառություն է գերմանական դասական փիլիսոփայությունը, որտեղ կարմիր թելի պես անցնում էր մարդու կոչման գաղափարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել