Այն, որ մարդիկ կարմիր դիպլոմ ունենալով հանդերձ բեռնակրի աշխատանք են կատարել, վկայում է մի քանի բանի մասին, որոնցից կառանձնացնեմ հետևյալները. 
1. Տվյալ պետության մեջ մասնագիտական որակները չեն գնահատվել, ու կրթությունը ֆիկտիվ նշանակություն է ունեցել: 
2. Կարմիր դիպլոմ ունեցողը չի ունեցել կարմիր դիպլոմով ենթադրվող գիտելիքների ու մասնագիտական որակների բավարար պաշար: Այսինքն` «վաստակած» կարմիր դիպլոմ է: 

Բայց Աժ-ում տեղի ունեցած այսօրվա միջադեպի զավեշտն այն է, որ ԱԺ պատգամավորը հպարտությամբ էր խոսում իր կարմիր դիպլոմ ունենալու և բեռնակրությամբ զբաղվելու մասին (բնավ ցանկություն չունեմ նսեմացնելու բեռնակրի աշխատանքը, ամեն հանրօգուտ աշխատանք արժանի է դրվատանքի խոսքերի): Ախր դա մեր անցյալի ու ներկայի ողբերգությունն է, ու այս առումով հպարտանալու բան չկա, քանի որ այս կամ այն կարգավիճակում ոչ արժանիի հայտնվելը խոսում է մեր թերությունների մասին: 
Աչքիս ԱԺ պատգամավորն իր անցյալի փորձն է ցանկանում արդիականացնել: Դե եթե նորմալ է, որ մասնագետը պետք է ոչ մասնագիտական աշխատանքով զբաղվի, ապա մերօրյա կարմիր դիպլոմնիկներն էլ թող շտապեն, հպարտորեն անցնեն «բեռնակրի» փուլը և ապա միայն, ասենք, ԱԺ պատգամավոր դառնալու հայտ ներկայացնեն:  

Հ.Գ. Ամեն դեպքում արժանին պետք է մատուցել ԱԺ պատգամավորին, ով նախկինում չի խուսափել բեռնակրությամբ զբաղվելուց՝ հաշվի առնելով մեր իրականության մեջ որոշ աշխատանքների հետ կապված կարծրատիպերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել