Ուրախ լուր մեր սիրելի ուսանողների համար

Սիրելի՛ ընկերներ, մեծ ուրախությամբ ուզում եմ կիսվել ձեզ հետ, քանզի այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից նախաձեռնած «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, համաձայն որի՝ երկրորդ և ամբողջությամբ ընդունվելուց հետո ուսանողներն ուսման վարձերը կարող են վճարել ամսական կտրվածքով:

Ըստ իս՝ սա կարևոր փոփոխություններից մեկն է, քանզի վերջին տարիներին գնալով աճում էր քանակը այն ուսանողների, ովքեր ուսման վարձի պատճառով դուրս են մնում բարձրագույն ուսումնական հաստատություններից: 
Այս լուրը, կարծում եմ, պետք է լայն տարածում ունենա, որպեսզի բոլոր ուսանողներն իրազեկ լինեն այս փոփոխությունից և ամբողջությամբ ընդունվելուց հետո կարողանան օգտվել այս կարգավորումից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել