Այսօր՝ ապրիլի 15-ին, կիրակի օրով, առավոտյան 8:14, առանց նախապես զգուշացնելու, իր «ստատուսով» ֆեյսբուքյան տարածք ներխուժեց հայտնի կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման ակտիվիստ, պուրակային ապամոնտաժիստ Տիգրան Խզմալյանը: Մեղադրական ոճով գրած այս արդարացումը ներկայացնում եմ առանց կրճատման ու խմբագրման:

«ՍՏԱԽՈՍԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ                           Հարազատ իշխանության շարքերը սողոսկելու (այն էլ կանացի շորերով) եւ գաղտնի կերպով պատգամավոր դառնալու իմ նենգ ու ցինիկ մտահղացումը տապալվեց… Ինձ չհավատացին, ստիպված պետք է փոխվեմ: Դիմակս պատռվեց, շտապ փորձում եմ նոր դիմակը` այս անգամ դեղին սաղավարտն ու կանաչ անձրեւանոցը: Գրանտակեր բնապահպանները առաջիկա ընտրություններում սպասվող հաղթանակի դեպքում խոստացել են ինձ վարչապետի պաշտոնը: Մնացել է պարզեմ, թե որ կուսակցության ցուցակը պետք է մտնել այս նպատակով: Դեպուտատական անձեռնմխելիությունն ինձ խիստ անհրաժեշտ է, քանի որ վերջերս ԱՄՆ նախագահ Քեննեդու սպանության գործով հրացանի վրա վերջերս հայտնաբերվել են իմ մատնահետքերը…»:

Կարեկցանքով լի՝ հանդեպ մեր անվանի ռեժիսորը, պետք է փաստեմ, որ այն ինչ տեղի ունեցավ, ինչպես էլ նա փորձի արդարանալ, միևնույն է, ոչինչ չի փոխի: Նախ, այն, որ նրա կնոջն ընդգրկել էին ՀՀԿ նախընտրկան ցուցակ, այդ մասին Խզմալյանը չէ, որ բարձրաձայնել է, այլ հանրությունն իրազեկվել է լրատվամիջոցներից: Եթե ինչպես Տիգրանն էր պնդում, իրենք տեղյակ չէին եղել, ու ՀՀԿ–ն այդպիսի զավեշտալի իրավիճակում էր հայտնվել, ապա պետք էր դրա մասին բարձրաձայնել: Հիմա պայքարի ժամանակն է, ու այդ արժեքավոր ինֆորմացիան ինչո՞ւ էր թաքցվում: Երկրորդ, Բժշկական համալսարանի ռեկտորի պարզաբանումից հայտնի դարձավ, որ ոչ միայն Տիգրանի կինն է պնդրել, որ իրեն ընդգրկեն ցուցակում, այլև կինոռեժիսյորը լավ էլ տեղյակ է եղել ու տվել է իր համաձայնությունը: Ինչու հասարակությունը հավատում է իշխանության ներկայացուցչին, իսկ ընդդիմադիր Խզմալյանին՝ ոչ: Քանի որ պարզ էր դարձել, որ Տիգրանի կինը անձամբ գնացել ու ոստիկանությունից վերցրել էր համապատասխան տեղեկանքը: Ուստի, այլևս իմաստ չկա այս թեման շարունակել: Հասարակությունը, եթե մի բան բացահայտում է, ինչ ուզում ես արա՝ չես մաքրվի այդ կեղտից: Ավելի լավ է լռես, գուցե ժամանակի ընթացքում մոռացության տրվի այս սկանդալը, և կամաց-կամաց քո նկատմամբ վերաբերմունքը փոխվի: Ասեմ քո տարիքի մարդուն հատնի տերմինով, որն օգտագործվում էր երիտասարդությանդ տարիներին, որպեսզի քեզ պարզ դառնա, թե ինչպես են քո կերպարն ընկալում հիմա: Դու այլևս բացահայտված «շուստրի հարիֆ» ես: Եվ չպետք է մոռանաս, որ հրապարակային գործչի գործունեությունը նման է սակրավորի աշխատանքին, իսկ այնտեղ պայմանները շատ դաժան են. «Սակրավորը սխալվում է մեկ անգամ»: Այնպես որ, հարգելի Տիգրան, որքան էլ փորձես նորից քո թեման դարձնել թոփ նորություն, միևնուն է, ոչինչ չի ստացվի, դու ոչ միայն այսօրվա սենսացիա չես, ոչ միայն երեկվա չես, այլև պարզապես ժամկետանց ես: Անկեղծ խորհուրդս քեզ. մի զբաղեցրու ֆեյսբուքյան տարածքը քո թեմաներով, ամեն օրը իր սենսացիան է բերում, ուղղակի լուռ հետևի զարգացումներին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել