Panorama.am-ը գրում է.

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանի  ելույթը էականորեն տարբերվեց թեկնածուների՝ նախքան այս ունեցած ելույթներից։ Նա չխոսեց համայնքների միավորման կարևորությունի, մարզպետների դերից, բնապահպանական և գյուղատնտեսական խնդիրներից։

«Շատ կարևոր բան կա, որ արդեն չորս օր իրար հետ քննարկում ենք: Եթե մենք փորձենք գումարել մեր այս չորս օրվա կատարած աշխատանքը և հասկանանք՝ ինչի մասին է խոսքը, հաշվի առնենք, որ ամեն մեկս յուրաքանչյուր հանձնաժողովի նախագահի թեկնածություն քննարկելիս ունենք հարց տալու և ելույթի իրավունք, յուրաքանչյուր  հանձնաժողովի ընտրության գործընթացը կարող է տևել յոթ օր, և հաշվի առնենք, որ մենք 15 մարդ ենք ընտրում, այս 4 օրերի ընթացքում 105 օր տեսականորեն կարող ենք ծախսել հանձնաժողովի նախագահներին և ԱԺ ղեկավարությանն ընտրելու գործի վրա, այն դեպքում, երբ այս հարցը մեծ հաշվով որոշված հարց է, կուսակցությունները քաղաքական խորհրդում արդեն քննարկել, վերջացրել են»,- ասաց Կարապետյանը։

Նրա այս խոսքերից հետո դահլիճից ծափահարություններ հնչեցին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել