Կառավարությունում չգիտես որտեղից նոր հայտնված տղաներ ու աղջիկներ ջան։ Նախ մի հատ ծանոթացեք ձեր պարտավորությունների շրջանակը կարգավորող իրավական ակտերին, հասկացեք ինչ կա, ինչ է արվել, նոր միայն սկսեք ձեր պոպուլիզմը, թե բա «աննախադեպ», «առաջին անգամ», «լավ լուր, կառավարությունը հենց նոր որոշեց»։ Չէ, հարգելիներս, վաղուցվանից կան օրենքները, կառավարության որոշումներ ու պարտավորություններ, որոնք պետք է կյանքի կոչել, որոնց պահանջները եկել եք որ ավելի լավ, առավել արդյունավետ դարձնեք։ Ձեզնից առաջ էլ հավատացեք լիքը մարդ նստել աշխատել է։ Նախ հասկացեք խնդիրները, քաղհասարակության հետ քննարկեք, նոր սկսեք ձեր պոպուլիզմը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել