Մշակույթի նախարարությունը կույր աղիք է, որի գոյության մասին հուշում է միայն ցավը, և որի նշանակությունը քչերը գիտեն: Բժշկական տեսանկյունից կույր աղիքը պաշտպանում է օրգանիզմը օտարածին մարմիններից և երբեմն բորբոքվում է կղանքի ճահճակալումից: Հենց այս էլ ունեինք վերջին 20 տարում, ճիշտն ասած:

Արվեստագետներից շատերին թվում է, թե, լուծարելով նախարարությունը, պետությունն անտեսում է իրենց, մշակույթը մղում է լուսանցք: Այդպես չէ: Ցանկացած պետություն միշտ էլ ինքնահաստատվել է մշակույթի միջոցով: Պետությունն ինքն էլ մշակույթ է… քաղաքական պրակտիկա, որը ձևավորվում է մշակութային ավանդույթներով:

Ուրեմն՝ թողեք, որ իշխանության եկածները կատարեն մեր բոլորիս տված պատվերը: Չե՞ք ուզում՝ դաշտն ազատվի ինքնահռչակ մեծություններից և արտոնյալ պնակալեզներից: Մշակույթի պահանջարկն էլ կբարձրանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել