Վարչապետի պաշտոնակատար պրն. Ն. Փաշինյանին

Հաշվի առնելով, որ արդեն երրորդ օրն է՝ Ձեր քարոզարշավը կառուցում եք ժողովրդին հանրապետականներով վախեցնելու վրա, խորացնելով հասարակությունը սևերի և սպիտակների կիսելու Ձեր արատավոր քաղաքականությունը, ինչպես նաև այն, որ քարոզչության ընթացքում թույլ եք տալիս ամենատգեղ և անվայել ձևով գռեհկացնել ընտրական գործընթացը, պահպանելով ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների 1-ին համարների՝ Հանրայինում կազմակերպվող բանավեճին մասնակցելու հանձնառությունս՝ այնուամենայնիվ, անհրաժեշտ եմ համարում առանձին երկկողմ բանավեճ ՀՀԿ – «Իմ քայլ» ձևաչափով, 1-ին համարների մակարդակով:
Առաջարկում եմ բանավեճն անցկացնել երեք հեռուստաալիքներով (Հանրային և մեկական Ձեր և իմ ընտրությամբ), երկու հաղորդավարով (մեկական` Ձեր և իմ ընտրությամբ), 4–6 թեմաներով (կեսը՝ Ձեր, կեսն էլ՝ իմ ընտրությամբ), իրար հարցեր ուղղելու հնարավորությամբ: Հաշվի առնելով Ձեր գերծանրաբեռնվածությունը` բանավեճի օրվա ընտրությունը թողնում եմ Ձեր հայեցողությանը:

Վիգեն Սարգսյան
ՀՀԿ 1-ին փոխնախագահ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել