Փաստորեն մեր ոտի տակի հրապարակն ավելի շատ կարիք ունի միլիոնավոր դրամների, քան թե մեր կողքին ապրող երևանցիների քաղաքային խնդիրները հա՞, որ ոչ նորմալ կարողանում են երթևեկել, ոչ նորմալ մաքուր օդ շնչել...

Ո՞ւմ ա պետք հրապարակի նոր, թարմ սալահատակը, երբ երևանցին ոտը դնում ա վերելակ, ընկնում-մեռնում ա հորանի (шахта) մեջ:

Ո՞ւմ ա պետք շքեղ կամ ճոխ հրապարակը, երբ երևանցիներ կան, որ ապրում են խարխուլ ու վթարային շենքերում:

Ո՞ւմ ա պետք հրապարակի ռեդիզայնը, երբ անձրևին, կարկուտին, ձնին երևանյան շատ բնակելի շենքերի ծակ տանիքներից ջուրը չռում ա երևանցու գլխին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել