Հարգելի լրատվամիջոցներ, սուտ տեղեկություն մի տարածեք։ Նախ՝ Վահագնի հարազատները ոչինչ չեն խնդրել նախարարությունից, և նրանք են ցանկացել, որ հոգեհանգստի արարողությունը տեղի ունենա տանը: Խնդրանքը եղել է գործընկերների և ընկերների կողմից, և անձամբ ես եմ հանդիպել նախարարի հետ այդ հարցով: Կա օրենք, որը նման դեպքերի համար թույլ չի տալիս արարողակարգ անցկացնել։ Ճիշտ է, թե սխալ` այլ հարց է, որը կարող է քննարկվել հետագայի համար:

Կխնդրեմ և կհորդորեմ բոլորիդ՝ Վահագնի անունը մի շահարկեք և պաթոսախառը ելույթներ մի ունեցեք, որովհետև առաջինը հենց նրա հարազատներին ու ընկերներին դուր չի գա: Ոչինչ հետ չենք կարող բերել, հիշենք մեր ընկերոջը ու տաղանդավոր արտիստին և լուռ հարգենք նրա հիշատակը:
Հանգչիր խաղաղությամբ, իմ լավ ընկեր:

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել