Նիկոլի ելույթը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: Բայց աշխատունակ մարդուն աշխատել խրախուսելը միթե՞ վատ է: Իննսունականներին ստեղծված "Փարոս" համակարգը միթե՞ բարեփոխումների կարիք չունի: Էս վիճակում գտնվող "Փարոսը" տանում է դեպի աղքատության խորացում: Փարոսի լույսը վաղուց մարել է: Այն պետք է վերափոխվի և մարդկանց գոյությունը քարշ տալուն մղելուց վերածվի ստեղծագործ աշխատանքը խրախուսելու մեխանիզմի: Բայց ինչպե՞ս անել դա, միայն խոսքով չես ոգևորի կամ մեծ դժվարությամբ կոգևորես, որ մարդը իր գործը նախաձեռնի: Պետության անմիջական պատասխանատվությունն է մեխանիզմներ մշակել, ֆինանսապես, բարոյապես և խորհրդատվությամբ օգնել, որպեսզի մարդիկ անցնեն ստեղծագործ աշխատանքի: Պետությունը պետք է փոքր բիզնեսի մոդելներ մշակի և էդ մոդելները առաջարկի փարոս ծրագրից օգտվող մարդկանց: Պետությունը պետք է անհատույց դրամաշնորհներ տրամադրի այդ մարդկանց, որպեսզի կարողանան զրոյից ստեղծել ու զարգացնել այդ "բիզնեսները": Պետությունը պետք է հետևի, որպեսզի այդ նորաստեղծ գործերը չկործանվեն, չփակվեն և որոշակի ժամանակ շարունակի խորհրդատվություն տրամադրել: Ի վերջո ավելի լավ է միանվագ օգնություն տալ ու մարդկանց վեր բարձրացնել, քան տարիներ, տասնամյակներ շարունակ ցամաք հացի փող տալ ու թողնել աղքատության մեջ: Կարող ենք սա սոցիալիզմ կամ ժողվրդական կապիտալիզմ կոչել, ես այլ ելք չեմ տեսնում: Եթե պետության վարած քաղաքականությունն է մարդկանց մղել անգործության և գոյությունը քարշ տալուն, ուրեմն հենց պետությանն էլ պարտավոր է դուրս հանել մարդկանց այդ վիճակից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել