Ըստ էության «ծույլերի» մասին Նիկոլի հայտարարությունը պետք է դիտարկել գաղափարական դաշտում։ Պետք է չընկալել այն որպես անձնական վիրավորանք, կամ ազգին պիտակավորելու փորձ։ Ասելիքս ներկայացնել խնձորներով.

Կոնֆուցիոսը ասում է.
Ցանկանում ես կերակրել մարդուն մեկ անգամ՝ նրան ձուկ տուր։ Ցանկանում ես կերակրել մարդուն ամբողջ կյանքի համար՝ նրան սովորեցրու ձուկ որսալ։

Եթե սա պրոեկտենք մեր իրականության վրա, ապա

Սրժիկը (օլիգարխիան) ասում էր.
-Էս լիճն իմն է, էս ձուկն իմն է։ Ուզում եք ապրեք՝ եկեք իմ համար ձուկ բռնեք, թեփուկներն ու աղիները ձեզ կտամ։

Նիկոլը (Լիբերալները) ասում է.
-Ժողովուրդ, Սերժիկը մեզ խաբել է։ էս լիճը բոլորինս է, էս ձուկը բոլորինս է, բոլորով ազատագրել ենք, բարիկադներ այլևս չկան՝ ով ինչքան բռնի՝ ամեն կարթի համար մեկական թող մուծի պետությանը (հարկ), մնացածը իրեն։
Էրեկ էլ, թե.
-Այ մարդ, էս ինչ ժողովուրդ եք, կովը ծախում եք, որ ձեզ ձուկ տանք։ Գնացեք ձուկ բռնեք։
Մարդիկ ասում են.
-Նիկոլ ջան, բայց կարթ չունենք։ Ձուկ ո՞նց բռնեքնք
Լիբերալները, թե.
-Չհասկացանք, կարո՞ղ է մի հատ էլ Նիկոլը գա՝ որդը խփի ձեր կարթին։ Կարթ չունեք՝ փետով բռնեք, քարով խփեք։ Լավ չի՞, հիմա էլ առաջվա նման չի, ինչ բռնեք՝ ձերն է, էլ Սաշիկին չեք տալու։

Սոցիալ դեմոկրատներս ասում ենք.
-Ապրի Նիկոլը, Սերժից փրկվեցինք։ Բայց, մի րոպե։ 25 տարի շարունակ հարգարժան քրեաօլիգարխներ Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Ալեքսանյանը, կերել ու ծախել են մեր ձուկը, մեզ տվել են թեփուկները, իսկ գերշահությաների հաշվին իրենց համար հազարավոր կարթեր են առել։ Ու հիմա, էս անտեր լիճը այո ազատ է, բայց ձուկ բռնելու պայամանները անարդար են։ Գագիկն ու Սամվելը մեր հաշվին հազարական կարթ ունեն, իսկ ժողովրդի մի մասը, ով մի հատ ունի, ով ընդհանրապես չունի։ Եկեք, թող Գագիկն ու Սամվելը փոխհատուցեն իրենց գողացածի համար (ասենք ամեն մեկը երեք հարյուրական կարթ տա ժողովրդին) ու դրա դիմաց ժողովուրդը ճանաչի նրանց կարթերի օրինականությունը, իսկ բռնած ձկներից էլ, եթե մի կարթով բռնողը տալիս է իր մի կարթի համար մի ձուկ (հարկ), թող 700 կարթ ունեցողները մեկ քարորդով ավելին տան։ Քանի, որ իրենց յոթհարյուր կարթը ավելի շատ է ձուկ հանում մեր ընդհանուր լճից, իսկ ինչպես հասկանում ենք էդ լճի ռեսուրսը անվերջ չի։ Էդ հավելյալ գումարով մենք լճի ձկնատեսակներն ու պաշարների վերականգնումը կապահովենք, իսկ կարթ չունեցողներին ձուկ բռնել կսովորեցնենք ու կարթ կտանք։

Սա է ամբողջ պատմությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել