Փոխում եք, փոխեք Զվարթնոցը, ես բան չեմ ասելու ու գիտեմ, որ էս ամենի մեջ ամեն ինչ կա՝ բացի հեռատեսությունից ու երկրի նկատմամբ հոգացավությունից։ 

Բախտավոր ենք, ասեմ, քանի որ կարող էին առաջարկել Մասիսի անունը փոխել կամ Երևանինը։ 
Մեռել սիրող, բայց հիշատակ չպատվող ենք։

Ասենք՝ Արթիկի երեխի անունը Սարկոզի դնելը մեզ համար նորմալ է (մարդկության դեմ հանցանքների հոդված ունեցող ու Քադաֆիի «մԼյոնները» յուրացնող) կամ էլ, ասենք, այլ անուններ, ինչպես ժամանակին Պինցետ-Լանցետ զույգ քույրերի անունները:

Էլի գոհ ենք, որ թաղման ընթացքում նախագահները զբաղված էին, 2-րդը չուներ անձնագիր, որ գնար․ դե հմի մեռելատուն հազար հոգով չեն գնում:

Մեռելապաշտ ենք, բայց ոչ հիշատակ պահող, քանի որ գերեզմանոցներում կրկնակի թաղման դեպքեր ունենք, քարեր ջարդելու, դատվելու դեպքեր էլ ու դեռ էլի բաներ:

Քանի որ էդպես է, անունը Շառլ դրեք, ու եթե դա ձեզ մի 50 տարի հետո կսփոփի, ուրեմն՝ ես ո՞վ եմ, որ հակառակվեմ։
Մենակ մի հարց․ Զվարթնոցն արդեն բրենդ է, ու անունն իսկ հուշարձան է։

Առաջարկում են հենց Շառլի անվան օդակայան սարքել զրոյից ու անունը դնել Շառլի անվան օդակայան:

ՀԳ․ Չմոռանամ շնորհակալություն հայտնել մեզ բոլորիս նրա համար, որ թաղման օրն ԱԺ ու իրա բակում իրար չմորթեցինք (ամոթ է, քառասունքի մեջ էինք):

Հարգելի նահուռա կեղծավորներ, դուք եք էս երկրի մտավորականը, մենք կողքից դիտող ենք, ու դա էլ է մեզ շատ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել