Մարդկայնորեն հասկանում եմ առողջապահության նախարարի ռեակցիան իր հիվանդության վերաբերյալ հրապարակումների մասով և գտնում եմ, որ մեր ԶԼՄ-ները պետք է վերջ տան մարդու անձնականի հետ կապված հրապարակումներին (էական չէ՝ հիմնավոր, թե անհիմն):

Հարգելի լրագրողներ, նման նյութերը գրելիս միշտ պատկերացրեք, որ նման բան կարող է գրվել Ձեր կամ Ձեզ համար շատ թանկ մարդու մասին: Այսքանով փակենք այս թեման...

Բայց, հարգելի պարոն նախարար, ես կուզեի խոսել այլ թեմաների մասին: Թեև Դուք ազատեցիք աշխատանքից Ձեր ընկեր Նարեկ Վանեսյանին, սակայն ոչ թե դատապարտեցիք նրա լկտի պահվածքը բժշկական համալսարանում, այլ մի բան էլ մունաթ եկաք բաց նամակ գրողների վրա, որ «այդ քայլը Ձեր դեմ էր ուղղված»: Կարծում եմ, որ Ձեր դեմ ուղղված էին բացառապես Ձեր ընկերոջ քայլերը և ուրիշ ոչ մեկինը:

Ես արդեն մի քանի ամիս է՝ ուշադիր հետևում եմ կառավարության գործունեությանը, և հավատացեք, այնքան բողոք, ինչքան Ձեր գործունեության հետ կապված է եղել (հատկապես ոլորտի մասնագետների կողմից), ոչ մի նախարարի կամ ոլորտի ղեկավարի հետ կապված չի եղել: Նման պարագայում երևի թե արժե հիշել Չերչիլի խոսքերը, որ «աշխարը, երկիրը կամ ընտանիքը փոխելու փոխարեն նման իրավիճակում միգուցե արժե փոխել Ձեզ»: 

Հարգանքով՝ Կարեն Քոչարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել