ԱԺ պատգամավոր Շաքե Իսայանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Կանխվել է կրկնակի քվեարկության դեպք «Իմ քայլը» դաշինքի օգտին 2/11 ընտրատեղամասում»։

Թարմացում 

Շաքե Իսայանի նոր գրառումը՝ Ֆեյսբուքից


«Քանի որ մի շարք լրատվամիջոցներ արձագանքել են իմ գրառմանը և փորձ են արել այդ ամենը տեղափոխել այլ հարթություն, ցանկանում եմ պարզաբանել, որ իմ նախորդ գրառման մեջ ես տեղադրել եմ փաստ կրկնաքվեարկության մասին՝ վկայակոչելով երկու անծանոթների խոսակցություն այն մասին, որ «մեկ ձայն քիչ հաշվառվեց 7-րդ համարի օգտին»։ 

Դիմում եմ այս հայտարարությամբ անհանգստացած բոլորին, որ սա ակնհայտ իրողության արձանագրում է, և ոչ թե հանցագործության մասին հաղորդում, որն անհրաժեշտ է հայտնել իրավապահ մարմիններին։ Խնդրում եմ չշփոթել․ սրանք տարբեր բաներ են։

Ինչ վերաբերում է անձնագրային տվյալներին, ապա տվյալ հանգամանքներում դա անձնական գաղտնիք չի կարող դիտվել։

No automatic alt text available.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել