Եթե քաղաքացու փաստաթղթի տվյալներն առկա չեն ընտրական տեղամասի էլեկտրոնային սարքավորման մեջ, իսկ որպես ընտրող առկա է ընտրողների ցուցակում, անհանգստանալու կարիք չկա։

Պատճառները երկուսն են՝
1. Նոր փաստաթուղթը ստացել է ընտրողների էլեկտրոնային ցուցակները ԿԸՀ-ին տրամադրելուց հետո,
2. Այդ փաստաթուղթը քաղաքացին ժամանակին կորցրած է եղել, դիմել և ստացել է նորը, բնականաբար, կորցրած անձնագրի տվյալները բազայում ճանաչվել են անվավեր, հետագայում գտել է կորցրած անձնագիրը և դրանով ներկայացել քվեարկությանը։

Անհրաժեշտ է դիմել տարածքային անձնագրային ծառայություն խնդիրը կարգավորելու համար։ Այս պարագայում անձը չի զրկվի ընտրությանը մասնակցելու իրավունքից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել