Երբ մեր երկրում սկիզբ առան կրթական բազմաբովանդակ բարեփոխումները, անկեղծ ասեմ, թաքուն հույս էի փայփայում, որ «կարևոր մարդիկ» վերջապես հասկացել են, որ առանցքային ոլորտներից է պետք սկսել, պետք է հատ-հատ կարգավորել ու գլոբալ կկարգավորվի: Կրթության ոլորտի «պատասխանատու մարդիկ» ի դերև արին իմ հույսերը: Ինձ իրավունք վերապահեցի եզրակացնել, թե որոշումը, ռազմավարական քայլը ճշգրիտ էր, բայց «պատասխանատու մարդիկ» կոմպետենտ չէին ու «երեկոն փչացրին»: 

Երբ մեր երկրում սկսեցին ջանքեր գործադրել իրավապահ ոլորտը «ռեսթարթ» անելու, ի զարմանս շատերի` հաջողվեց: Ոստիկանության ներսում հեղափոխություն եղավ, ու հասարակության մտածողության մեջ բան փոխվեց: Ատելության պատը փլվեց, այս ոլորտի «պատասխանատու մարդիկ» էլ առիթն օգտագործեցին ու իրենց գործողություններով սկսեցին քաղաքացու վստահությունը շարունակաբար շահելու պրոցես: Այս դեպքում ոչ միայն «երեկոն չփչացավ», այլը ընդդիմության տրամադրությունը նույնիսկ չփչացավ:
Բայց... կարծես թե մեծ հաշվով բան չփոխվեց: Հիմա մի սարսափելի բան պիտի ասեմ. այսպիսի պահերին մարդկանց գիտակցության մեջ ինքնաբուխ ծնվում է «զրյա»-ի հասկացությունը: Ծնվում ու մետաստազներ է տալիս: 
Երբ մեր երկրում... այո, կարելի է ոլորտները հերթով թվել ու վերլուծել, բայց... այո, տես` «զրյա»-ի գործոնը: 
Հիմա իմ սուբյեկտիվ «մարգարեությունը». մենք, բոլորովս, հասարակության հնարավոր բոլոր շերտերը ամեն օր փոխվում ենք, փոխվում ենք, ըստ էության, վարքով, մտքով... Փոխվում ենք ակամա, անկախ մեզանից, ժամանակին ց`պահանջ: Այ ողբերգությունն այստեղ է: Մե՛նք պետք է փոխենք ինքներս մեզ, որ փոփոխությունները ի շահ մեզ լինեն, որ այդ «անտեր» փոփոխությունները մեզ տանեն քայլ առաջ: Իսկ երբ տրվում ես ընթացքին, էսօր կարկուտը կփոխի մեզ, վաղը Լավրովը կփորձի փոխել, վաղը չէ մյուս օրն էլ ... էլ չասեմ, լեզուս չի պտտվի, որովհետև անկեղծ հարգանք ունեմ իմ` հայ լինելու փաստի վերաբերյալ: Ու բոլորը իրենց «կռուտիտ-պատասխանը» կունենան գրպաններում. է, դուք չեք բաշարում, մենք էլ փորձում ենք փոխել ձեր լավը դեպի ամենալավը, դե հիմա ի՞նչ անենք, որ լավի վերաբերյալ պատկերացումները մի քիչ չեն համընկնում: Ուրիշների մեկնաբանությամբ` մի քիչ չեն համընկնում, մեր դեպքում մեզ համար ողբերգական են:
Ինքնուրույն փոխվել է պետք, որ կարողանանք ժամանակին ասել` մենք ձեր լավը... չենք ուզում. մենք մեր լավը ունենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել