ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ:

 «Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի,

 Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ։ Անկեղծորեն մաղթում եմ հաջողություններ Ձեր գործունեության մեջ՝ ի բարօրություն եղբայրական Ռուսաստանի: Պետական և քաղաքական գործունեության Ձեր հարուստ փորձը, Ձեր անգնահատելի ներդրումը հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության զարգացման գործում Հայաստանում խորը հարգանք են վայելում։ Դարեր շարունակ մեր ժողովուրդները կապված են ամուր բարեկամական հարաբերություններով և փոխադարձ օգնության ավանդույթներով, որոնք տարեցտարի ամրապնդվում են և բազմապատկվում:

Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված անձնական հարաբերությունները և փոխըմբռնումը, որոնք թույլ են տալիս  կառուցողական մթնոլորտում քննարկել մեր պետությունների բազմակողմ համագործակցության հարցերը։  Հուսով եմ՝ կշարունակենք համատեղ կառուցողական աշխատանքը հայ-ռուսական փոխշահավետ կապերի ողջ համալիրի ամրապնդման ուղղությամբ։

Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի, մաղթում եմ Ձեզ և Ձեր հարազատներին քաջառողջություն, բարեկեցություն և նոր հաջողություններ բոլոր նախաձեռնություններում»,- ասված է Հայաստանի վարչապետի ուղերձում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել