Անչափ մտահոգիչ պետք է համարել այն, որ Սիրիայում հնարավոր քիմիական զենքի կիրառման հարցը դարձել է քաղաքական սպեկուլյացիաների, քարոզչության ու տեղեկատվական բեմականացումների բաղադրիչ։ Մի օր էլ այդ քիմիական զենքը սպեկուլյատիվ շղարշով կարող է իսկապես կիրառվել, հետո կրկին ներկայացվել որպես հերթական տեղեկատվական բեմականացում։ Ու այս ամենի արդյունքում միջազգային հանրության համար արդեն դժվար կլինի կողմնորոշվել` ի վերջո կիրառվել է քիմիական զենք, թե ոչ։ Միգուցե դրա նպատակն էլ հենց այդ հարցում անորոշության մթնոլորտի ձևավորումն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել