Հայրենասիրության մասին

Հայրենասեր լինելը յուրաքանչյուր անձի այսպես ասած «սուրբ պարտքն է հայրենիքի հանդեպ»: 
Հայրենասիրությունը հասարակական զգացողություն է, որի իմաստը սերն է հայրենիքի նկատմամբ և պատրաստակամություն «զոհաբերել» նրա համար սեփական շահերը: Հայրենասիրությունը ենթադրում է հպարտություն` Հայրենիքի նվաճումների հանդեպ: Բայց արի ու հպարտացի Հայաստանիս ներկայիս ձեռքբերումներով, արի ու զոհաբերի քո սեփական շահերը...հանուն ինչի՞, հանուն անարդարությունների՞, հանուն օրեցօր արտագաղթի մեծ ծավալների՞, հանուն բանակում օրեցօր ավելացող սպանությունների՞... Սրանք են ձեռքբերումները... 

Ես սենց Հայրենիք չէի երազում, ոչ էլ նման Հայրենիքում կցանկանամ, որ ապրեն իմ հետնորդները: Մի երկիր, որտեղ առաջխաղացման ոչ մի հույս, որտեղ քաղաքացին չի կարողանում օրվա հացի փող վաստակել: Եթե սենց շարունակվի, դժվար թե գտնվի մի Հայ, ով իրոք Հայրենասեր կկոչվի:
Ու հետո էլ ասում ենք՝ ինչու «Հայկական հարցը» չի լուծվում, ինչու չենք կարողանում միավորվել մի «Ազգային» գաղափարի շուրջ, որովհետև դրա հիմնական նախապայման ես համարում եմ հենց «Հայրենասեր» լինելը... Մենք ինքներս էլ չենք նկատել, թե ոնց ենք կամաց-կամաց հիասթափվել էս երկրից...
Օֆ եսիմ է... Սրա վերջը ինչ ա լինելու, չգիտեմ էլ... Ես ինքս հակված եմ իշխանափոխության գաղափարին, էդ միակ փրկության հույսն ա իմ կարծիքով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել