ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է ներկայացրել Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների առաջադրման և ընտրության անցկացման մասին։

ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ ասված է.

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Էդգար Ռազմիկի Սեդրակյանի, Արգիշտի Անդրանիկի Ղազարյանի եւ Արծրուն Մարտունի Միրզոյանի թեկնածությունները:
   
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հայտարարում եմ, որ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի սեպտեմբերի 10-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի երրորդ նիստում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել