Panorama.am-ը գրում է.

Արդեն երկու ամիս մեկ օր որոնվող 14-ամյա Հայկ Հարությունյանի մայրը՝ Հասմիկ Հարությունյանը մտածում է, որ որդին ողջ է և ինչ-որ մեկի մոտ է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր վարկածներով կիսվեց Հայկի մայրը:

«Աբսուրդ կթվա, բայց գնացել եմ նայողի, մոմ թափողի, աստղաբանի մոտ, նայել են երեխայիս տվյալներն, ուսումնասիրել են մոլորակների դասավորությունն ու կարծում են երեխան ողջ է: Ես էլ եմ այդ կարծիքին: Ինձ ասել են, որ երեխան գտնվում է երեք հոգու մոտ, ուղղակի վախենում են բերեն, քանի որ մտածում են ես պատասխանատվության կենթարկեմ: Ես խնդրում եմ, եթե այդ անձը երեխային պահում է, վախենում է բերել, ասում եմ՝ ոչ մի գործողություն չեմ ցուցաբերի, թող բերեն երեխային»:

Նրա խոսքով՝ ոստիկանական շունը, որ եկել է մեր տան մոտ, հոտառությունով գնացել է հասել Արարատի ճանապարհի վրա ու կանգ է առել. «Եզրակացնում եմ, որ այնտեղից ինչ-որ մեկը վերցրել ու տարել է»:

Նա պատմեց, որ ոստիկանների հետ կապի մեջ է, Վալերի Օսիպյանի հետ է հանդիպել. «Ոչ ոք չի հասկանում ինչ է եղել, Օսիպյանն ասում է, որ պրակտիկայում նման բան չի եղել, մի պատճառ չկա, որ հիմնվեն դրա վրա ու առաջ շարժվեն: Մարդիկ շատ բաներ են խոսում իմ մասին, վատ մեկնաբանություններ գրում, բայց իմ խիղճը մաքուր է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել