Ջավախքում, մեծ բնակավայրերի անմիջապես կենտրոններում, կազինոների առատությունը բազմաթիվ ընտանիքների սնանկացման պատճառ է դարձել։ Հատկապես աշնան և ձմռան ամիսներին «խոպանից» վերադարձածների մի մասը տրվում են գայթակղությանն ու սնանկանում։ Մեկ այլ խնդիր է կիսագաղտնի պայմաններում գործող հասարակաց տները, որոնք հիմնականում թուրքերն են տնօրինում, ու մի այլանդակություն էլ սա է։ Այսօր էլ մարիխուանայի օգտագործումը Վրաստանի Սահմանադրական դատարանը ճանաչեց օրինական, ու հիմա մարդիկ կարող են դրսում, թե տանը՝ վառարանի կողքը նստած, հանգիստ «ուռել»։ Դե ինչ ասեմ, բարի գալուստ ավելի ուրախ Վրաստան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել