Ի վերջո վարչապետի բռունցքով հարց լուծվո՞ւմ է, թե՝ ոչ:

Նիկոլ Փաշինյանի՝ Սանկտ- Պետերբուրգ կատարած այցից հասարակության մեծագույն խանդավառությանն ու դրվատանքին արժանացավ ավելի քան երկու տանսամյակ հետախուզման մեջ գտնվող ազգությամբ հայ գործարարին տեղում համաներում շնորհելու մասին վարչապետի որոշումը:

Անշուշտ, անարդարության վերջը պետք է տրվի, երկրորդ կարծիք չկա:

Բայց էլի առերեսվում ենք երկակի ստանդարտի հետ. ի վերջո, եթե նոր կառավարության որդեգրած սկզբունք է արդարադատությանը մասնակցության բացարձակ բացառումն, ապա դա ընտրողական չպետք է կիրառվի... համակարգն այդպիսով չի բուժվի, նույնիսկ եթե դրա դիմաց 30 մլն ներդրում է խոստացվում!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել