Որ գազի գինը բարձրանալու ա, դա ակնհայտ ա: Դրա դեմ պայքարի միայն մի ձև կա՝ տապալել այս իշխանությանը, որպեսզի եկող իշխանությունը լեզու գտնի ռուսների հետ կամ այնպես բարձրացնի կենսամակարդակը, որ գազի թանկացումը էական ազդեցություն չունենա: Քանի որ էս պահին իշխանափոխությունը իրատեսական չի, ուրեմն պետք ա մտածել, թե ինչ լուծումներ կարող են լինել: Այն, ինչ առաջարկում է կառավարությունը` 30 տոկոս սուբսիդիա բոլորին, դա ամենահիմար և անարդյունավետ բանն ա, որ կարելի ա անել: Դա նշանակում ա, որ հարուստներին նորից շատ են օգնելու, իսկ աղքատներին և ծայրահեղ աղքատներին չնչին օգնություն են տրամադրելու: Չեմ կարծում, թե կառավարության կազմում ընդգրկված տնտեսագետները էնքան ապուշ են, որ սա չեն հասկանում: Պարզապես իրենք գազի խոշոր սպառողներ են, և իրենց սա ձեռք է տալիս: Բացի այն, որ բոլորի տներում բաքսիներ կլինեն, նաև գազով աշխատող ձեռնարկություններ կունենան, որովհետև հակառակ պարագայում շատ անտրամաբանական որոշում ա: Հիմա ինչ էլ անի կառավարությունը, սխալ ա լինելու, բայց սա ամենասխալ որոշումը կլինի: Ավելի սխալ որոշում միայն այն կարող է լինել, որ հետո էլ հերթական ձեռնարկությունը տան Ռուսաստանին էդ 30 տոկոս սուբսիդիայի համար կուտակած պարտքի դիմաց: Եթե սուբսիդավորում են, ապա գոնե ըստ սոցիալական խմբերի սուբսիդավորեն, անապահով ընտանիքներին, փոքր ու միջին բիզնեսին: Սա էլ անթերի չի, որովհետև բազմաթիվ ապահովվածներ կուզենան խցկվել էդ փաթեթի մեջ, ինչպես նպաստների դեպքում են անում, բայց դե սոցիալական արդարության ինչ-որ ձև ա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել