Տիգրան Մեծի ռազմական հաղթանակներով հպարտանալուց առաջ` նախ նրա քաղաքական քայլերով ա պետք հպարտանալ, իսկ հետո սխալներից հետևություններ ա պետք անել: Միայն նրա ռազմական հաղթանակների մասին խոսելով` իրականությունը չես փոխի...

Օգտվելով աշխարհաքաղաքական բարենպաստ պայմաններից` Տիգրան Մեծին հաջողվեց գրավել հսկայական տերություն` հասնելով մինչև Եգիպտոս, բայց Հռոմի ներգործությամբ` պառակտումների շնորհիվ նա չկարողացավ դիմադրել ստեղծված իրավիճակին և ստիպված եղավ նահանջել: Երբ Տիգրան Մեծը Եգիպտոսի սահմանի մոտ պատերազմ էր տանում, հռոմեական զորքը հյուսիսում ներխուժել էր արդեն բուն Հայաստանի տարածք: ...

Վերջում, անկախությունը և Հայաստանի բուն տարածքը վերջնականապես չկորցնելու կանխազգացումից ելնելով, հետագա առճակատումներից խուսափելու նպատակով` Տիգրան Մեծը կատարեց չափազանց լուրջ քաղաքական քայլ` մենակ այցելեց հռոմեկան զորահրամանատար Պոմպեոսին և իր թագը դրեց Պոմպեոսի ոտքերի տակ: Այդ քայլը գնահատվեց վերջինիս կողմից, և Հայաստանը ոչ միայն պահպանեց իր բուն շրջանները, այլև Տիգրան Մեծը վերականգնեց իր «արքայից արքա» տիտղոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել