Mediamax.am-ը գրում է.

2018թ. հուլիսի 5-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ՀՀ նախկին նախագահի եղբորորդի Նարեկ Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված: Նարեկ Սարգսյանը Ալեքսանդր Սարգսյանի որդին է:

Մեդիամաքսը փորձեց Ֆեյսբուքում գտնել Նարեկ Սարգսյանին պատկանող էջը եւ ահա ինչ պարզեց:

***

2018թ. հուլիսի 5-ի դրությամբ Ֆեյսբուքում կար Նարեկ Սարգսյանին պատկանող երկու էջ: 

Մեկը չի թարմացվել 2013 թվականից ի վեր, երկրորդ էջը գրանցված էր Nar Sargsyan անունով եւ գործում էր այս հղումով: Հուլիսի 5-ի երեկոյան այն դեռ հասանելի էր, սակայն հուլիսի 6-ի առավոտյան հղումն այլեւս չի գործում: Հիշեցնենք, որ հենց հուլիսի 5-ի երեկոյան Ազգային անվտանգության ծառայությունը տարածեց հայտնի տեսանյութը եւ հայտարարեց, որ Նարեկ Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված.

Փակված էջում գրառումներ չկային՝ վերջին օրերին Nar Sargsyan օգտատերը որպես հիմնական նկար տեղադրել էր սեւ գայլի լուսանկար:

Մեդիամաքսը ուսումնասիրել է Նարեկ Սարգսյանի այն էջը, որը նա օգտագործել է մինչեւ 2013 թվականը եւ ներկայացնում է մի քանի հետաքրքիր փաստեր:

Ռոմանտիկայի մասին

2013 թվականի փետրվարի 28-ին Նարեկ Սարգսյանն այսպիսի գրառում էր արել.

«Միշտ կյանքում պետք է լինի մեկը, որ հերիք է թեկուզ տեսնել մի ակնթարթ ու սրտիդ աշխատանքը, անկախ ամեն ինչից, արագանում է, ու հենց այդ մեկն է, ում համար ուզում ես լինել ու ապրել, թեկուզ իրարից հեռու, բայց առանց այդ զգացումի կյանքը…»

(Օրիգինալ գրառումը արվել էր լատինատառ):

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել