Արևիկ Ուդումյանի ու Արամ Վարդևանյանի գեղեցիկ ընտանիքը 3 տարեկան է: Նրանք իրար հավերժ սիրելու խոստում տվեցին 2015-ին ու առ այսօր իրենց ներդաշնակ ու սիրով լի ամուր ընտանիքի օրինակով վարակում են շատերին:

Հաղորդավարուհին և իրավագետը երկու տարի ընկերություն անելուց հետո նշանադրվել էին 2014-ի հոկտեմբերին: Զույգի հարսանյաց արարողությունն անցել էր շքեղ ու գեղեցիկ մթնոլորտում, իսկ հարսնացուն փայլել էր իր նրբագեղ և յուրօրինակ արտաքինով:

Ամուսնությունից ուղիղ մեկ տարի անց Արևիկի և Արամի նորաստեղծ ընտանքիում լսվեց մանկան ճիչ՝ էլ ավելի ամրապնդելով ու կատարյալ դարձնելով նրանց երջանկությունը: Հաղորդավարուհին ամուսնուն արու զավակ պարգևեց: Արևիկն այն քիչ հայտնիներից է, ով ի սկզբանե չթաքցրեց իր երեխայի դեմքը և իր երկրպագուներին ցույց տվեց որդուն՝ Ռուբենին: Բազմազբաղ ծնողներ լինելով հանդերձ՝ Արևիկն ու Արամը միշտ գտնում են ազատ ժամանակ երեխային նվիրելու ու նրա դաստիարակությամբ անձամբ զբաղվելու համար:

Այսօր շոու-բիզնեսի ամենահամակրելի զույգն ամուսնության առթիվ Ինստագրամի էջում հրապարակել է իրենց սիրո մասին պատմող գեղեցիկ և անկեղծ լուսանկարները՝ ամփոփելով միասին ապրած ջերմ ու տաք երեք տարիները:

35998916_413238429156583_2818596189493002240_n35991501_1851667835136490_6384242519252664320_n33058362_437125580086484_7863202099469746176_n29737684_132939144216432_9008098784101531648_n455ada0df35923b24219ea707e0b66c6

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել