Factor.am-ը գրում է.

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը հավատացնում է՝ երբեք չի կասկածել, որ Մանվել Գրիգորյանը կարող էր այդքան զենք ու զինամթերք կուտակել կամ իր տուն բերել զինվորի համար նախատեսված սնունդը:

«Ո՞նց կարայի ես իմանայի, որ էտի տենց բան ա անում, որ իմանայի, բա խայտառակ չէի անի՞։ Ո՞նց ա հիմա իմ երեսին նայելու,  ո՞նց,  ինձ  հետ հիմա ի՞նչ ձևի ա շփվելու։ Ես իմ հորից էլ կհրաժարվեի, եթե տենց բան աներ։ Մի մարդ, ո՞նց կարող ա իջնել այդ աստիճանի,  չգիտեմ․․․Մանվելն ի՞նչ չուներ, Մանվելը մնացել էր տուշոնկի՞ն… շուկա, հացի գործարան, խի էս պետությունը մեզ թողել էր սովա՞ծ, ո՞նց կարելի էր հերոսից իջնել «տուշոնկա» գողցողի»,- մտերիմ ընկերոջ արարքից խիստ զայրացած լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ Սեյրան Սարոյանը։  Վերջինս նկատեց, որ հիասթափված է իր ընկերոջից, ով բազմիցս իր ներկայությամբ երդումներ է տվել, որ զինվորի հացը չեն գողանալու: «Աշխարհում ամենավատ բանը, երբ հարազատ մարդու ես կորցնում, դրանից վատ բան չկա»,- ասաց պատգամավորը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։  


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել