««Ժողովուրդ» օրաթերթը երեկ նկատեց, որ խստացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հսկողությունը: Մասնավորապես՝ երեկ նրա անվտանգության աշխատակի­ցը հենց նիստերի դահլիճում էր հսկողու­թյուն իրականացնում, այնինչ նախկինում անվտանգության աշխատակիցները դրսում էին մնում: 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ուժեղացված հսկո­ղության պատճառը ԱԱԾ ստացված որոշ տեղեկություններն են, նաև վերջին բա­ցահայտումները: 

Մասնավորապես՝ երեկ լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը չհերքեց տեղեկու­թյունը, որ որոշ խմբեր փորձում են վնա­սազերծել և´ վարչապետին, և´ իրեն»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել