«Արցախի Նախագահ Բակո Սահակյանը շնորհակալական նամակ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում շնորհա­կալություն է հայտնում հունիսի 16-17-ին Արցախ այցելելու հրա­վերն ընդունելու, նաև իր քաղա­քական կուրսին անվերապահ աջակցելու, ինչպես նաև բանակցային ձևաչափը լիարժեք վերա­կանգնելու ջանքի համար: Միա­ժամանակ, Բակո Սահակյանն իր հերթին Արցախի իշխանության անվերապահ աջակցությունն է հայտնում Հայաստանի ժողովրդավարացման՝ Նիկոլ Փաշինյանի ջանքին:


Այս ամենը, անշուշտ, չափազանց ուշագրավ բնույթ և տեսք է ստանում Հայաստանում տեղի ունեցած զար­գացումների ֆոնին, որ ծավալվեցին Էջմիածնում քաղաքապետի պաշտո­նի շուրջ, ի վերջո, ավարտվելով ինչ­պես Նիկոլ Փաշինյանն էր հայտարա­րել՝ երրորդ հանրապետության ամենախոշոր կոռուպցիոն սկանդալով, գեներալ Մանվելի ձերբակալությամբ: Անկասկած է, որ Բակո Սահակյանի շնորհակալական նամակն ամենևին քաղաքավարության ժեստ չէ, առա­վել ևս, որ այդ ժեստը կարող էր լինել նաև հենց Արցախում, այն բանից հե­տո, երբ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ի այցի ընթացքում իր անվերա­պահ աջակցությունն էր հայտնել Սահակյանի բարեփոխումների կուրսին:

Հետևաբար, ակնառու է, որ հունիսի 18-ին շնորհակալական պատասխան նամակը քաղաքական հաղորդագ­րություն է, Արցախի իշխանության պատասխան աջակցության մասին հայտարարությամբ, ընդ որում՝ թե´ Հայաստանի ներքին զարգացումնե­րին, թե´ արտաքին քաղաքական դիրքորոշումներին աջակցության հավաստիացմամբ: Ընդ որում՝ այդ հաղորդագրությունը գործնականում հասցեագրված է ինչպես Հայաստա­նի ներքին դաշտում գործունեություն ծավալող սուբյեկտներին, այնպես էլ արտաքին կենտրոններին: Նախ, այդպիսով մի կողմից դրսևորվում է Հա­յաստանի և Արցախի գործողություն­ների ներդաշնակությունը, մյուս կող­մից՝ բավական նկատելի է դառնում Հայաստան-Արցախ փոխհարաբերու­թյան բնույթի փոփոխության գործըն­թացը, այդ հարաբերության բնույթի, այսպես ասած, միջպետականացումը, երբ ընդգծվում է Արցախի սուբյեկտությունը:

Առաջին հայացքից սա խորհրդան­շական, արարողակարգային բնույթ կրող դրսևորում է, սակայն խորքա­յին առումով, ի վերջո, հենց այդ բնույ­թի փոփոխությունից պետք է սկսի կարգավորման գործընթացում Ար­ցախի սուբյեկտության նպատակի սպասարկումը: Միևնույն ժամանակ կասկածից վեր է, որ Բակո Սահակյանի արձագանքը, հատկապես գենե­րալ Մանվելի շուրջ տեղի ունեցող զարգացումներին զուգահեռ, ունի նպատակ բացառել այդ զարգացում­ներում որևէ «ռազմահայրենասիրական» շահարկման փորձը, որպիսիք որոշակիորեն նկատվում են ան­գամ այն պատկերից հետո, որ ներ­կայացրել է ԱԱԾ-ն: Խոշոր հաշվով, այստեղ ևս խնդիրը խորքային առումով գտնվում է հարա­բերությունների «միջպետականացման» տիրույթում, որովհետև խնդիրն այստեղ ոչ միայն Մանվելն է և ըստ էության՝ ոչ միայն գողությունը, այլ նաև Մանվելը իբրև երևույթ, որ հատկապես ցցուն կերպով դրսևորվեց Ապրիլյան քառօրյայի ընթաց­քում: Բանն այն է, որ գեներալ Ման­վելն իր խմբավորումով գործնակա­նում հաստատվել էր Արցախում՝ Քա­ռօրյա պատերազմի առիթով, իրա­կանում, սակայն, այնտեղ մնալով գերազանցապես ոչ թե պաշտպանա­կան, այլ արդեն թերևս մեզ բոլորիս հայտնի նպատակներով: Այդ մասին բազմաթիվ ահազանգեր էին հնչեց­նում արցախցիները, մարտական ու­ղի անցած և վաստակ ունեցող հրա­մանատարներ, սակայն Մանվելը շա­րունակում էր մնալ Արցախում՝ դառ­նալով ինքնիրավչության և ամենաթողության աղմկոտ պատմություն­ների «հերոս»»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել