Կրիշտիանու Ռոնալդուն ընդունել է հարկային չորս հանցագործությունների մեջ իր մեղքը։ Այս մասին հաղորդում է իսպանական El Mundo պարբերականը։ Նրանցից յուրաքանչյուրի համար նրան մինչև վեց ամիս ազատազրկում է նշանակվել, միասին՝ գրեթե երկու տարի։ Սակայն, իսպանական օրենքներով, եթե պատիժը 24 ամսից պակաս է կազմում, ապա իրական ժամկետը կարելի է փոխարինել պայմանականով, ինչն էլ և պահանջել են պորտուգալացու փաստաբանները։
Այնուամենայնիվ, «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը պետք է 18,8 միլիոն եվրո վճարի. սա հենց հարկերի գումարն է և հարկերից խուսափելու տուգանքը։
Ավելի վաղ Ռոնալդուին մեղադրել էին այն բանի համար, որ նա 2011-2014 թվականներին իր ընկերության միջոցով թաքցրել է եկամուտները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել