Կիլաուեա հրաբուխը, որ արդեն 44 օր ժայթքում է Հավայան կղզիներից Մեծում, հողագնդի ընդերքից օլիվին տեսակի կանաչ գույնի թանկարժեք քարեր է արտանետել՝գրում է Daily Mail-ը:

Կղզու փողոցներում և լողափերում տեղացիները հրաբխային այլ քարերի մեջ օլիվին են գտնում. դրանք տեղացիները անվանել են «Կիլաուեայի փոքրիկ քարեր»:

«Ժայթքող լավան հարուստ է բյուրեղներով, հնարավոր է, որ բնակիչները գտնեն օլիվին»,- ասել է Հավայիի համալսարանի աշխարհագրագետ Շերի Հենսեկին:

Օլիվինը կանաչ գույնի միներալ է, հին ժամանակներից սկսած՝ օգտագործվում է զարդերի պատրաստման ոլորտում, որոշ դեպքերում կարող է արժենալ 450 դոլար մեկ կարատի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել