BlogNews.am-ը դերասանուհի Ադրիանա Գալստյանի հետ զրույցել է նորաձևության և հագուստի նախընտրությունների մասին: Չնայած հագուտամոլ չէ, բայց սիրում է հետևել նորաձևության միտումներին: Ադրիանայի  գգեստապահարանում բացակայում են վառ գույնի զգեստները, փոխարենը գերակշռում են՝ կարմիրը, սպիտակը և սևը:

«Նորաձևությունը կարելի է ասել ինձ համար արվեստ է, իսկ այն ներկայացնող անձը՝ կտավ: Այն ամենը ինչ կապված է նորաձևության և ոճի հետ միշտ իմ ուշադրության կենտրոնում է՝ նոր հավաքածուներ, ամսագրեր, մոդելներ»,-նշում է Ադրիանան:

Թե ինչ հագուստ կրել, միշտ որոշում է կախված տվյալ իրավիճակից և թե ինչ առիթի է հրավիրված, երբեմն կարևոր է, թե ինչ տրամադրություն ունի. «Կարևոր է, թե որքանով է այն համապատասխան իմ արտաքին տվյալներին և ամենակարևորը, թե որքանով է հարմար կրել: Ինձ կարելի է տեսնել տարբեր ոճերում, բայց աշխատանքի բերումով ավելի շատ լինում եմ քեժուալ ոճում: Օգտվում եմ տարբեր բրենդներից, բայց ավելի շատ նախընտրությունս տալիս եմ ոճաբանների կողմից առաջարկվող հետաքրքիր և տարբերվող զգեստներին»:

Դերասանուհին նշում է հագուստի ընտրության հարցում գումարային սահմանափակումներ չկան, եթե հավանում է՝ գնում է. «Երբեք չի եղել որ ամբողջ աշխատավարձս ծախսեմ հագուստի վրա, քանի որ ամեն ինչը դասակարգված է ինձ մոտ՝ հագուստի համար կա նախատեսված գումար և առանձին գումար այլ ծախսերի համար»:

Սովորաբար հայտնի մարդկանց ոճը փորձում են կրկնօրինակել, երբեմն էլ հետաքրքրքվում են՝ որտեղից և ինչ հագուստ են կրում վերջիններս. «Այո լինում են նման դեպքեր, երբ հարցնում են թե տվյալ հագուստը որտեղից եմ գնել և ոչ միայն: Բայց դա կրկնօրինակ չէ ինձ համար, ասեմ ավելին՝ հաճելի է երբ հետևում են իմ էջերին և հավանում իմ ոճը»: 

Համաշխարհային աստղերից շատերի ոճն է հավանում, բայց հատուկ տեղ է տալիս իր համար կանացիության և ոճի խորհրդանիշ Ռոուզի Հանթինգլոն Ուայթլիին, ով Victorias Secret-ի նախկին հրեշտակներից է:

Դերասանուհին հաճախ է թարմացնում իր զգեստապահարանը, լավագույն լիցքաթափելու միջոցը իր սիրելի նախասիրություններով զբաղվելն է, չնայած հագուստամոլ չէ, բայց գնումների գնում է մայրիկի կամ էլ մտերիմ ընկերուհու հետ:

«Գրեթե բոլոր գործնական հանդիպումների ժամանակ կրում եմ բարձրակրունկներ, ինչպես նշեցի կարևորում եմ հարմարավետությունը, դա համար այսպես ասած խնդիրների առաջ չեմ կանգնել՝ չի կոտրվել կրունկս և նման այլ անհարմար իրավիճակներ»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել