Ռեժիսոր Ժոր Մալոյանը հայր է դարձել: Երեկ լույս աշխարհ է եկել նրա և Լուսինե Ղազարյանի առաջնեկը: Զույգն աղջիկ է ունեցել, ում անվանակոչել են Նարե: Այս մասին ռեժիսորը տեղեկցնում է իր Ֆեյսբուքյան էջում: Այս առթիվ հայկական և արտասահմանյան մի շարք տեսահոլովակների, գովազդային հոլովակների հեղինակը ստանում է բազմաթիվ շնորհավորանքներ:
Նշենք՝ Ժոր Մալոյանն ու Լուսինե Ղազարյանը Աստծո խորանի առջև միմյանց հավերժ սիրելու խոստում էին տվել 2016 թվականին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել