20-ից ավելի ազատամարտիկներ նստացույց են անում Ազատության հրապարակում՝ պահանջելով վերանայել ազատամարտիկների և մարտական գործողությունների այլ մասնակիցների սոցիալական երաշխիքները և զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը: 

Այսօր շատ ազատամարտիկներ, որոնց շնորհիվ կերտվեց 90-ականների մեծ հաղթանակը, գտնվում են սոցիալապես ամենավատթար վիճակում, սովի, աղքատության մեջ, մի կերպ գոյատեւում են իրենց ընտանիքների հետ ու սեփական կաշվի վրա զգում անարդարության ու սոցիալական անհավասարության այն մեծ դոզայաչափը, որ կա երկրում՝ Մանվելների, Սեյրանների ֆոնի վրա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել