Հայտնի վիտամինային հավելումների մեծ մասը առողջության վրա որևէ ազդեցություն չի ունենում,– պարզել են Տորոնտոյի համալսարանի գիտնականները։ Այս մասին գրում է Science Daily պարբերականը։

Պարզվել է, որ կալցիումը, ինչպես նաև սննդային հավելումներում տարածված C և D վիտամինները դրական կամ բացասական ազդեցություն չեն ունենում քրոնիկ հիվանդությունների պրոֆիլակտիկ բուժման ժամանակ։

Միևնույն ժամանակ, սակայն, հետազոտությունը ցույց է տվել, որ ֆոլաթթուն՝ վիտամին B-ի համադրությամբ, կարող է փոքրացնել սրտանոթային հիվանդությունների և կաթվածի հավանականությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել