Հարգելի նոր կառավարություն և նոր ոստիկանություն,

Այլևս Նոր Հայաստանում ՃՈ հաշվառման բաժնում չպետք է մարդկանց ստիպեն, որ ավտոն հաշվառումից հետո պարտադիր ԱՊՊԱ պայմանագիրը կնքվի իրենց մոտ (առաջվա ղեկավարությունը մեծ «ինտերես» ուներ):
Իրանք կարող են ստուգել՝ այդ ավտոն ԱՊՊԱ ունի, թե ոչ, իրենց ծրագրով, ի՞նչ անպայման է թուղթ պահանջել, մի բան էլ սպառնալ, թե տեխանձնագիրը չենք տա, եթե մեզ մոտ ԱՊՊԱ չկնքես:
Մարդ ցանկություն ունի online կամ իր մշտական գործակալի մոտ կնքելու իր պայմանագիրը, ի՞նչ է նշանակում այնպիսի միջավայր ստեղծել, որ մոնոպոլիա լինի այս ոլորտում:

Նոր Հայաստանը պարտադրանքների Հայաստան չէ, այլ՝ միայն օրենքների, և այլևս ՃՈ պետերը չպետք է «ինտերես» ունենան ՃՈ-ում հաշվառվող ավտոմեքենաների ԱՊՊԱ-ների մեջ:

#թողումենքաշխատեք

Ինձ մի խնայեք, տարածեք:)))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել