BlogNews.am-ն արդեն պատմել էր Մշակույթի կենտրոնի անցկացրած մրցույթի մասին, որում հաղթած երեք ֆիլմերը հնարավորություն են ունեցել մասնակցելու Կաննի կինոփառատոնին: «Այվազովսկի» ֆիլմը հաղթածների եռյակում էր, որի պատվիրակության շարքում էր  հաղորդավարուհի, դերասանուհի Սաթենիկ Հազարյանը, ով մասնակցություն է ունենալու ֆիլմում: BlogNews.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է ստացած տպավորությունների մասին․

«Իմ տպավորությունները հրաշալի էին, քանի որ առաջին անգամ էի մասնակցում: Պետք է խոստովանեմ, որ իմ մանկության երազանքներից էր այդ փառատոնին մասնակցելը։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր դերասան կցանկանար լինել այնտեղ, անցնել կարմիր գորգի վրայով, տեսնել այդ կուլտուրան, այն շքեղությունը, որը կար։ Դա անբացատրելի էր»

«Այվազովսկին» պատմական ֆիլմ է, որը մեծ հեռանկարներ ունի: Դերասանուհու խոսքով՝ պլանավորած հանդիպումները կայացել են:

Սաթենիկը նշում է, որ այդ մի քանի օրերին պարզապես վայելել է ամեն ինչ, դիտել ներկայացված բոլոր ֆիլմերը. «Այնտեղ կար մեծ էկրան, կարող էիր նայել ֆիլմերն ամեն երեկո: Ես այդ ամենը կարողացել եմ վայելել ջրի ափին։ Կինոսիրողի համար այդ ամենը տեսնելը հեքիաթային է: Լինում էին նաև հավաքույթներ, որտեղ ավելի մտերմիկ միջավայրում էին մարդիկ շփվում իրար հետ»

Դերասանուհին կարողացել է Կաննի փառատոնի ժյուրիին տեսնել, որի շարքում Քեյթ Բլանշեթն էր, Պենելոպե Կրուզը, ում հետ, ի դեպ, անցել է կարմիր գորգով: «Այնտեղ սելֆի անել չէր թույլատրվում․ չգիտեմ՝ ինչն էր պատճառը: Բայց ամեն անգամ կարմիր գորգի մոտ կանգնած լուսանկարիչներն ասում էին, որ կանգնես, և նրանք հնարավորություն ունենան լուսանկարելու»,- եզրափակեց դերասանուհին: 

Cannes Sati_1Cannes Sati_8Cannes Sati_9Cannes Sati_6Cannes Sati_1Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Ասատուր Եսայանցի  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել