Չեմ ճանաչում Հյուսիսային պողոտայում սպանված շունիկի տիրոջը, բայց անկեղծ շատ մեծ ցավ ապրեցի, երբ իմացա, որ նման բան է տեղի ունեցել: Ինքս երկու շուն եմ պահում ու չեմ պատկերացնում, թե ինձ հետ ինչ կլիներ նման պարագայում: Ամեն դեպքում ուզում եմ ասել, որ պետք է մեղադրել ոչ թե պիտբուլին, այլ այսպես կոչված տիրոջը, որովհետև նորմալ մարդը նորմալ շուն է դաստիարակում և ընտանի կենդանուց հրեշ չի սարքում: Սովորեք հարգել ձեր կենդանիներին, եթե արդեն իսկ ձեր վրա եք վերցրել դրանց ընտելացնելու բարդագույն գործը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել