Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի շուրջ հետաքրքրությունը շարունակում է աճել: Բացի նրանից, որ երկար ժամանակ աշխարհը քննարկում էր տարվա հարսանիքը, շատերին հետաքրքրում է, թե ինչպիսին է լինելու նոր զույգի առաջնեկը:
Գենետիկները որոշել են կիսվել իրենց ենթադրություններով և գոնե ինչ-որ չափով բավարարել հանրությանը, որն ուզում է իմանալ, թե ինչպիսի տեսք է ունենալու երեխան:
Գիտնականները նշել են, որ Մեգան Մարքլի գեներում աֆրիկյան և եվրոպական արյունների «կոկտեյլ» է «խառնված»: Գենետիկներին հուզող հիմնական հարցն այն է, թե արդյո՞ք առաջնեկի գեներում կգերակշռի Մեգանի ժառանգականությունը:
Արքայազն Հարին իռլանդացուն հատուկ գծեր ունի, մազերի կարմրոտ երանգը հատուկ է թագավորական բոլոր սերունդների տղամարդկանց: Այդ պատճառով էլ գենետիկները գտնում են, որ Մեգան Մարքլի և արքայազն Հարիի առաջնեկը իր ծնողների խառնուրդն է լինելու: Նա մուգ մաշկ է ունենալու՝ մոր կողմից, իսկ հորից կրակագույն մազերն է ժառանգելու: Փոքրիկի աչքերը, ըստ փորձագետների, մուգ են լինելու: