Tert.am-ը գրում է.

Քաղաքագետ, Ֆրանսիայի «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Կայծ Մինասյանի խոսքով՝  1990-ականների վերջերին Հայաստանի նախկին իշխանությունների կողմից Արցախին բանակցային գործընթացից հանելը մարտավարական քայլ էր:

Նա Tert.am-ի  հետ զրույցում նկատեց՝ ՀՀ նախկին իշխանություններն այդ ժամանակ ցանկանում էին պարզապես ժամանակ շահել․ չէին ցանկանում լուծել ԼՂ հիմնահարցը, դա շահեկան էր և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար:

«Բայց իհարկե հարց է առաջանում՝ ժամանակ շահեցի՞նք, թե՞ կորցրինք, որովհետև կամաց-կամաց միջնորդները եկան եզրակացության, որ եթե ցանկանում են՝ Արցախը վերադառնա բանակցային սեղան, ապա այլ կարգավիճակով պետք է գա, ինչպես որ Մադրիդյան սկզբունքներով է նշված․ Ղարաբաղի կարգավիճակը որոշվելուց հետո պետք է միայն մասնակցեր բանակցություններին»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել