Գիտնականները շարունակում են ուսումնասիրել եգիպտական լեգենդար փարավոնի իրերն ու հուշերը: Խոսքը գնում է Թութանհամոնի մասին, ով հեռացել է կյանքից 19 տարեկան հասակում: Գերժամանակակից տեխնոլոգիաների միջոցով գիտնականներն ու հնագետները պարզել են, որ երիտասարդ փարավոնը եղել է տգեղ, կաղ ու հաստափոր:

Ինչպես հայտնի է, Թութանհամոնը մահացել է մարտակառքի վթարի արդյունքում: Հետաքրքիրն այն է, որ մահից հետո փարավոնին պատկերել են գեղեցիկ դիմագծերով, որոնք առհասարակ առնչություն չունեին նրա հետ: Նայելով այդ պատկերներին՝ ամենագեղեցիկ եգիպտացիներից մեկին ենք տեսնում:

Իրականում Թութանհամոնը մանկուց կաղել է, սակայն հասրաակությունը վստահ էր, որ այդ թերությունը նա ստացել է դժբախտ պատահարի արդյունքում: Ունեցել է կանացի կազմվածք, մեծ փոր, ոչ ճիշտ ուղղությամբ աճած ծնոտ, որի հետևանքով էլ խիստ նմանվել է Դաունի համախտանիշ ունեցողի:

Հարկ է նշել, որ նրա հայրը՝ Էխնաթոնը, ում օրոք Եգիպտոսը մեծ բարգավաճումների է հասել, ամունացած էր իրական գեղեցկուհի Նեֆերտիտիի հետ, իսկ ավելի ուշ՝ ոչ պակաս գեղեցիկ Կիայի: Սակայն նա ևս տարօրինակ քայլվածքով, մեծ փորով, ճարպոտ տղամարդ էր: Ինչպես ասում են, պտուղը ծառից հեռու չի ընկնում:

Սակայն եթե Էխնաթոնը հաջողել է ապրել մինչև 50 տարի, ապա որդին դա էլ չի կարողացել անել: Սակայն այստեղ հարցը բացարձակապես գեղեցկության մեջ չէր. իշխանության համար պայքար էր ընթանում, և հիվանդ Թութանհամոնը «զոհ դարձավ» այդ պայքարին մասնակցելու ճանապարհին: Տարածված վարկած կա, որ փարավոնը պատահական չի ենթարկվել մարտակառքի վթարին, այլ դա հատուկ կազմակերպված է եղել:

Իսկ ինչու՞ էին Թութանհամոնն ու նրա հայր Էխնաթոնն այսքան տգեղ ու տհաճ արտաքինով հասարակության համար: Բոլոր հարցերի պատասխանները տալիս են «ներընտանեկան» հարաբերությունները. փարավոնի մայրն ու հայրը քույր ու եղբայր էին: Փարավոնները դա անում էին «կապույտ արյունը» պահպանելու և չպղծվելու համար, ու արդյունքում կիսաստվածներ էին համարվում: Սակայն նման եղանակով իրենց երեխաներին նրանք փոխանցում էին զանազան հիվանդություններ ու խնդիրներ՝ առողջ սերունդ չթողնելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել